Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը 15-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +14 աստիճանի:
Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -6 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +13 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային շրջաններում ջերմաստիճանը գիշերը -2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +13 աստիճան տաքության:
Արցախում ջերմաստիճանը գիշերը +2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +13 աստիճան տաքության:
Քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության: