Մայրաքաղաքում այսօր գիշերը, մարտի 6-ին, 7-ին և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև։
Մարտի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարզերի առանձին հատվածներում մարտի 5-ի, 7-ի, 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մարտի 5-ի գիշերը, 6-ին, 7-ի, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային 2-5 մ/վ, մարտի 5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-ին կնվազի 6-8 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։