Մայրաքաղաքի առանձին հատվածներում մարտի 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ անձրև, մարտի 9-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 7-ին և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերի առանձին շրջաններում այսօր և մարտի 8-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, մարտի 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային 2-5 մ/վ, մարտի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։