Մայրաքաղաքում այսօր, մարտի 12-ին, 13-ի ցերեկը, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-ին, 15-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ։
Այսօր ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր, մարտի 12-13-ը, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև։