ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարգրման վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ «հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայարած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:
Միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում»:
Հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով աշխատանքերը շարունակական են լինելու: