Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է, երբ գերության մեջ են ու անհայտ կորած մեր զավակները, երբ պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ: Երբ մեր ազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին: Երերուն է խաղաղությունը Հայաստանում ու Արցախում:
Այս մասին այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության ժամանակ իր ելույթում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Կաթողիկոսի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: