Մենք պարտավոր ենք սատար կանգնել Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին աջակցություն ՌԴ-ի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։
«Այսօր ես զուգահեռներ եմ տանում Երկրորդ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի ճակատամարտի և այսօրվա՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների միջև։ Ես չեմ ասում պատերազմ, որովհետև դա ուկրաինական ժողովրդի ազատագրում է ֆաշիստական ղեկավարներից»,- նշեց ակցայի մասնակիցը և պնդեց, որ ռուսը կդիմանա սանկցիաներին․ սա ոչ թե ստամոքսի, այլ լինել-չլինելու խնդիր է։
Նկատենք, որ այս օրերին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև մի շարք աջակցության ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանին սատարելու նպատակով։