Հանրապետության տարածքում` 18-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝ մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: