Ռուսական Utair ավիաընկերությունն իր սեփականության ներքո գտնվող ինքնաթիռներով շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան:ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Utair-ի մամուլի ծառայությունը:
«Ավիաընկերությունը շարունակում է թռիչքները արտերկիր: Այս պահին Utair-ը միջազգային չվերթներ է իրականացնում դեպի Ադրբեջան, Հայաստան, Տաջիկստան, Թուրքիա և Ուզբեկստան: Թռիչքներն արտասահմանյան երկրներ իրականացվում են այն ինքնաթիռներով, որոնք Utair-ի սեփականությունն են և գրանցված են քաղաքացիական օդանավերի ռուսական ռեեստրում»,- ասված է հաղորդագրության մեջ: