Ներքին Հանդի հետ կապված մամուլի և սոցցանցային հրապարակումներին ծանոթ եմ, այս պահին նաև մեր արագ արձագանքման խումբը ճանապարհին է, բայց դեռ տեղ չի հասել։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայատարարեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«Այս ընթացքում կապի մեջ ենք եղել նաև պաշտպանական գերատեսչության, ՏԻՄ ներկայացուցիչների հետ և այս ուսումնասիրությունների արդյունքում մեր հետևությունները կհրապարակայնացնենք և, ըստ խնդիրների, առաջարկությունները կներկայացնենք»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ապրիլի սկզբին ինքը ևս պլանավորում է այցելել Սյունիք։
Ինչ վերաբերում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից իր պարտականությունների դադարեցումից հետո ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակի հետ կապված հրապարակումնրին, պաշտպանը նշեց, որ հարգանքով է վերաբերում նախկին ՄԻՊ-ի հրապարակային գործունեությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։