ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Ըստ ավելի վաղ արված հայտարարության, ակցիայով ուզում են ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնել, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։
Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու են կառավարության շենք, որ, ըստ հաղորդագրության, կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի։