Մեր երկրում հող հանձնողը միայն դուք և ձեր խունտան եք։ Այստեղ կանգնած մարդիկ և հարյուր հազարավոր այլ քաղաքացիներ ձեզ թույլ չեն տալու շրջել մեր պատմության փառահեղ էջը՝ Արցախի էջը։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՀԿ Երիտասարդական, ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացրել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։ Նրանք քայլերթով շարժվել են նաև կառավարության շենքի մոտ՝ այստեղ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելով։