Փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել ՀՀ տարածքում գտնվող ՌԴ քաղաքացիներին անհատույց իրավաբանական խորհրդատվություն տրամադրել: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
Հաղորդվում է, որ այդ նպատակով պալատին կից ստեղծվել է փաստաբանների մշտական գործող աշխատանքային խումբ, որը օգնություն կցուցաբերի Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ քաղաքացիներին։
Կոնտակտային տվյալներ:
ք. Երևան, Զաքիյան փ., 7-2
Հեռ.: +374 (10) 600 701, 600 704
էլ.փոստ: [email protected]
ինտերնետ կայք: www.advocates.am
Նշենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կապակցությամբ վերջին շաբաթներին նկատվում է ռուսաստանցիների ներհոսքը Հայաստան։