Ռուսական խոշորագույն փոխադրողներից մեկը` «Азимут» ավիաընկերությունը, միջազգային չվերթների նոր թույլտվություններ է ստացել։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիայի կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի հարավի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից դեպի Հայաստան թռիչքների իրականացման թույլտվություն է ձեռք բերվել: Ընդհանուր առմամբ, ավիաընկերությունը թույլտվություն է ստացել տասնյակ արտասահմանյան ուղղություններով՝ դեպի ԱՄԷ, Թուրքիա, Եգիպտոս, Իսրայել, Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան: