Բավրայի՝ վրացական անցակետը եղանակային իրավիճակով պայմանավորված՝ ամբողջովին զրկվել է ինտերնետային կապից։ Այս մասին տեղեկացնում է Armenia Today-ի թղթակիցը Վրաստանից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թբիլիսիից օգնությունն ուշանում է, քանի որ ճանապարհը տեղ-տեղ փակ է։
Հայտնի չէ, թե որքան կտևեն սահմանային անցակետի վերականգնման աշխատանքները։
Տեղի ոստիկանության խոսքով՝ սահմանակլետը չի սպասարկվի և սահմանն անցնել հնարավոր է միայն ինտերնետ կապի վերականգնման դեպքում։