Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներրը դարձյալ փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկի հատվածը։
Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com-ից՝ երթևեկությունն ամբողջովին կաթվածահար է եղել։ Խցանումն արդեն հասնում է մի քանի կիլոմետրի։
Բողոքի ակցիան կապված է այն բանի հետ, որ նշված գյուղերի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց գյուղերը դեմ են խոշորացմանը ու պահանջում են կառավարությունից, որպեսզի ինչպես եղել է երկար տարիներ, այդ թվում՝ «Սովետի օրոք, այդպես էլ մնա»։