Հայկական ծագում ունեցող դերասան Շառլ Ժերարը, կամ Շառլ Աճեմյանը կյանքի 96-րդ տարում վախճանվել է Փարիզի հիվանդոցներից մեկում։ Իր ողջ կարիերայի ընթացքում Շառլը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ դառնալով հանրահայտ և սիրված դերասան համաշխարհային հանրության համար։
Դերասանին մեծ հռչակ են բերել Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը․ 20 տարի անց» և մի շարք այլ ֆիլմեր։
Հարազատները նշում են, որ բացառիկ կենսունակությամբ օժտված այս մարդը իր մտերիմ ընկերոջը՝ Ժան Պոլ Բելմոնդոյի հետ ծանոթացել և մտերմացել է շատ տարօրինակ կերպով։
Դերասանը երիտասարդ տարիներին զբաղվում էր սիրողական բռնցքամարտով և մարզումներից մեկի ժամանակ Բելմոնդոն պատահաբար կոտրել է Ժերարի քիթը, որից հետո հիմք է դրվել նրանց ընկերության և այդ մտերմությունը տևել է մոտ 70 տարի։
Դերասանը նաև շատ մտերիմ է եղել աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։