Երևանի քաղաքապետարանը ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ՀՀ ժամանած աշակերտների կրթության կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են հհ.7, 20, 35, 69, 77, 78, 106, 124, 132, 138, 164 դպրոցներ: Մասնավորաբար, 30 սովորողների կրթությունը կազմակերպվում է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, 4 սովորողներինը՝ հայերենով ուսուցմամբ դասարաններում:
Սովորողների ընդունելությունը դպրոցներ կազմակերպվում է կրթության շարունակականության ապահովման և երեխայի լավագույն շահի առաջնահերթությամբ՝ ներգրավված աշակերտների համար ապահովելով միջավայրին հարմարեցմանը և կրթական կարիքների բավարարմանը միտված անհրաժեշտ աշխատանքների կազմակերպումը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն՝ 011 514 248, 011 514 250 հեռախոսահամարներով»,-նշված է հայտարարության մեջ։