Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը 2014 թ-ին առաջին անգամ անցկացրեց «Գյուղական կյանքի և ավադույթների փառատոնը», որը տարբեր լրատվամիջոցների կողմից անվանվեց «Առաջին բերքի տոն»: Հետագայում փառատոնը դարձավ ամենամյա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 14-15-ը Երևանում՝ Անգլիական այգում,անց է կացվում Բերքի փառատոն, որի ընթացքում իրականացվում է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Ալժիրի և մի շարք այլ երկրների ֆերմերների ցուցադրած և վաճառքի ներկայացրած արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերի ու բանջարեղենի և այլ բարիքների վաճառքն ու համտեսը։ Այս ամենը կուղեկցվի ավանդական երգ ու պարով։
Դե ինչ, ժամը 11:00-17:00 կարող եք միանալ այս հիանալի փառատոնին: