Լոս Անջելեսից հարյուրավոր հայեր երկուշաբթի երեկոյան հավաքվել էին Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի։ Ինչպես հայտնում է ՀՅԴ-ն Facebook-ում՝ ակցիան անցկացվել է ի պաշտպանություն հայ ժողովրդի և նրա ջանքերին՝ կանխելու Արցախի հայաթափումը։
«Մասնակիցները հստակ արտահայտել են իրենց ուղերձը, նրանք դեմ են ցանկացած սցենարի, որով Արցախը Ադրբեջանի կազմում է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա նախապայման է դառնալու հերթական ցեղասպանության համար»,- ասվում է զեկույցում։