Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել երկրի մշակույթի նախարարության կազմում փոխնախարարի պաշտոն ստեղծելու մասին, որը կզբաղվի երեք էթնիկ խմբերի՝ հայերի, մարոնիների և լատինների մշակութային ժառանգության պահպանությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը։
«Կիպրոսի հայ համայնքի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում երկրի խորհրդարանի բոլոր պատգամավորներին այս որոշման համար»,- նշել է Մահտեսյանը։