Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին, 11-ին, 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 8-ին, 11-ին, 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։