Դիլիջանն ու Ղրիմի Թեոդոսիան քույր քաղաքներ են դարձել։ Համաձայնագիրը ստորագրվել է Ղրիմի պատվիրակության հետ, որը ժամանել է Երևան։
«Դա նշանակալի իրադարձություն Է Ղրիմի Հանրապետության և, մասնավորապես, Թեոդոսիայի համար, որը հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդավայրն է, որտեղ միշտ բնակվել է ամենամեծ հայկական համայնքը, գործում են հնագույն հայկական տաճարներ»,- հայտարարել է Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի փոխնախագահ Իրինա Կիվիկոն:
Նա տեղեկացրել է, որ Ղրիմի հանգստավայրերի և զբոսաշրջության նախարարությանը հանձնարարել է մշակել «Մեծ Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղին, որը կկապի Հայաստանը և ռուսական Ղրիմը, Դիլիջանը և Թեոդոսիան: