ТАСС-ը հաղորդում է, որ արդեն երկրորդ անգամ Հայաստանը ճանաչվում է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված արտասահմանյան ուղղությունը։ Միջինում Ռուսաստանից գնած տոմսերի 8,5%-ի ուղղությունը Հայաստանն է։
Հայաստանից բացի առաջատարների եռյակում են Իտալիան և Թուրքիան, իսկ տասնյակում են հայտվել նաև Իսպանիան, ՈՒզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղզստանը։ Այս տարի տասնյակից դուրս են մնացել Մոլդովան և Ուկրաինան։
Նշենք նաև, որ չնայած 2019 թվականի հուլիսի 8-ից ուղիղ չվերթների կասեցմանը, Վրաստանը նույնպես լավագույն տասնյակում է և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Այդ հանգամանքը կարելի է բացատրել հունիս ամսվա ընթացքում դեպի Վրաստան ռուս զբոսաշրջիկների հսկայական հոսքով։