Ճապոնիա
Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ դադարում են երեխաներ ունենալ, իսկ կյանքի տևողությունը երկարում է, ապա գնացեք Ճապոնիա։ Այս երկրում ծնելիության մակարդակն ընկնում է սոսկալի տեմպերով:
Սինգապուր
Սինգապուրը համարվում է աշխարհում ամենացածր ծնելիություն ունեցող հանրապետությունը։ 2012-ի օգոստոսի 9-ին Սինգապուրի կառավարությունն անցկացրեց «Ազգային գիշեր» միջոցառում, որի նպատակն էր զույգերի մոտ արթնացնել հայրենասիրական զգացումներ և խթանել ծնելիության բարձրացմանը:
Չինաստան
Չինաստանում իրավիճակն այնքան էլ սուր չէ: Բայց ծնելիության մակարդակն այստեղ նույնպես նվազում է և այժմ կազմում է 1․6, ինչը չի ապահովում նույնիսկ բնակչության վերարտադրությունը: Խնդիրն այն է, որ չինական մշակույթը դառնում է ավելի ու ավելի փակ, տղամարդիկ և կանայք գերադասում են ժամանակն անցկացնել միայնակ: Նրանք չեն մտածում ընտանիք կազմելու ու երեխաների մասին։
ԱՄՆ
2016 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է ծնելիության ռեկորդային ցածր ցուցանիշ։ Խնդիրն այն է, որ կանայք ավելի շատ ժամանակ են տրամադրում աշխատանքին, քան ընտանիքին։ Իսկ տղամարդիկ սպասում են ֆինանսապես կայունանալուն՝ ընտանիք կազմելու համար։