Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ արտգործնախարարների ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել։
ՌԴ արտագործնախարարն ասել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի ձևաչափում։ Լավրովը նշել է, թե չգիտի՝ ինչ կլինի հետագայում եռանախագահության հետ։
Սերգեյ Լավրովի այս միտքը Հայաստանում բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ է դարձել։
Հայտարարության վերաբերյալ Armenia Today-ը լսել է նաև քաղաքացիների կարծիքները։ Նրանցից հետաքրքրվել ենք, թե ի՞նչ են կարծում Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակո՞ւմ, թե՞ այլ հարթակում։