Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Վանի նահանգային կառույցի ղեկավար խոսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր:
Հիշեցնենք, որ «Սուրբ Խաչ» հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ՝ սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը, այնտեղ պատարագ մատուցելու թույլտվություն էր ստացել։
Նշենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թվականից ի վեր Վանա լճի Աղթամար կղզու«Սուրբ Խաչ» եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ է մատուցվում:
Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: Սուրբ Խաչ եկեղեցում 2015թ. թուրքական իշխանություններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով: Վերջին անգամ պատարագ մատուցվել է 2018-ին:
2015թ. թուրքական իշխանությունների կողմից տրված դադարից հետո վերջին երկու տարիներին շարունակվում է պատարագ մատուցվել եկեղեցում: