Մայրաքաղաքի առանձին հատվածներում ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում ապրիլի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: