Ստամբուլի Բոմոնտիի հայ կաթոլիկ հիմնական և միջնակարգ դպրոցի դռան վրա կարմիր սվաստիկա է գծվել։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի հայազգի ակտիվիստ Մուրադ Միհչին։
Նկարին արված մեկնաբանություններում նշվում է, որ դեպքի առթիվ մինչ այժմ չկա իրավական գնահատական։ Մեղավորները չեն հայտնաբերվել ու չեն պատժվել։ Մեկնաբանություն գրած հայ օգտատերերը չեն հավատում, որ վանդալները կպատժվեն։ Ոմանք նշում են, որ դա ոչ թե սվաստիկա է, այլ ֆաշիզմի խորհրդանիշ։
Նշենք, որ սվաստիկան առաջացել է սվաստի բառից, ինչը նշանակում է «ողջունում», «հաջողության մաղթում», հայերեն՝ «Հաջողություն» Ի-Աջ-Ուղղություն, Դեպի Աջ Անսպառ Շարժում, Կյանք), «Արարչագործության» և կյանքի հավերժ վերածննդի խորհրդանիշ։