Բուհերի օպտիմալացման ծրագրի գոյության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ արձագանքելով Armenia Today-ի դիտարկմանը, թե, ըստ լուրերի, նա լուրջ գործընթաց է սկսվել բուհերի օպտիմալացման վերաբերյալ, և օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն:
Armenia Today-ը նախարարից փորձեց նաև մեկնաբանություն ստանալ ԵՊՀ-ում ամբիոնների միավորման դեմ բողոքներին, նա նշեց, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում այս հարցում։