Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ՝ Վան քաղաք հյուսիսարևմուտյան հատվածում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական դարաշարջանի մարդկային կմախք։
Պեղումներին մասնակցել են Ստամբուլի համալսարանի թուրք հնէաբաններ։ Նրանց պնդմամբ՝ կնոջ կմախքը, որը եղել է առանց գանգի, 2700 տարվա հնության է։
Պեղումներն իրականացվել հենց այն տարածքում, որտեղ գոյություն է ունեցել Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան։
Վանի տարածքում տարիներ շարունակ իրականացվում են նման աշխատանքներ։
2017թ. նույնպես Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ըստ թուրք մասնագետների՝ այդ ամրոցը նույնպես պատկանում էր ուրարտական ժամանակաշրջանին:
Հիշեցնենք, որ Վանի հայկական ուրարտական թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9–6–րդ դարերում։