Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Հանրապետության տարածքում այսօր, ապրիլի 16-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ