Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Այս մասին հայտնում են «Բեգլարյան ԲԿ»-ի մամուլի ծառայությունից։
«Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։
Վիրահատությունը կատարել են Արմեն Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։
Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։ Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ»,-նշվում է հաղորդագրության մեջ։