44-օրյա պատերազմի հերոս, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հայտնել է, որ Եռաբլուրից գողություն են արել:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ես չգիտեմ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին: Լավ դուք խիղճ ունե՞ք, ոնց կարելի ա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ, անգամ խաղալիքներ, ու շատ լավա եղել, որ ծեծ եք կերել ու էն բանից հետո, որ մուննաթ եք եկել՝ թե բա «կարողա սոված մեռնեմ»։ Տո պիտի սատկեիր, բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով։ Ես դեմ չեմ մի կոնֆետ վերցնելուն, բայց որ նպատակային գաս թալանի, կներեք, բայց պիտի մեռնի նման բան անողը։ Լավ մենք էս կարգի՞ ենք իջել: Ով գնաց ու ով մնաց: Ափսոս, շատ ափսոս (խնդրում եմ չասեք դրած ա թող տանեն, էդքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի, դա գողություն է սրբավայրից)»: