Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ծաղիկ հնարավոր կլինի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա անցումում և Հալաբյան փողոցում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 24-ին այլ տեղերում խստիվ կարգելվի ծաղկի վաճառքը։
«Նախապատրաստական բոլոր աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 23-ը, ջահերով երթից հետո նորից կիրականացվեն մաքրություն և վերջնական կանաչապատման, հարդարման աշխատանքները»,- ասաց Արեյանը:
Մետրոպոլիտենն այդ օրը կաշխատի մինչև 01:00-ն, Բրազիլիայի հրապարակից մարդկանց անվճար տեղափոխում կապահովվի դեպի Ծիծեռնակաբերդ: