Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիսից հետո «5165» շարժման ներկայացուցիչները հայտարարեցին կարմիր ժապավեններով իրազեկման երթ իրականացնելու մասին։
Նրանք հայտարարեցին, որ ժապավենը խորհրդանշում է այն կարմիր գիծը, որը Նիկոլ Փաշինյանը անցել է բոլոր ոլորտներում։
Բոլոր նրանք, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը, շարժման ներկայացուցիչները կոչ արեցին իրենց թևերին այսօրվանից կարմիր ժապավեն կապել։