Արցախյան 44-օրյա պատերազմի «խզված ձայնով» հայտնի տղան՝ Մնացական Ավետիսյանը, երեկ Facebook-յան գրառմամբ, իսկ այսօր արդեն Ազատության հրապարակում հայտարարեց հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին սատարելու մասին։
«Որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, հանուն Արցախի պետականության և մեր հայրենակիցների՝ Արցախում ապրելու իրավունքի, գտնվում եմ այստեղ, սատարում եմ հացադուլ կատարող ընկերներիս։ Կոչ եմ անում անկախութան սերնդին այսօր 19։30-ին գտնվել այստեղ՝ գեներացնելու մեր մտքերը, մեր գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, կրելու, պահպանելու, նաև հարկ եղած դեպքում պաշտպանելու համար»։
Զուգահեռներ անցկացնելով մարտի դաշտում ու արդեն այսօր առկա խնդիրների միջև՝ նա շեշտեց․ «Այնտեղ պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն գաղափարը, որի համար կռվել ենք»։
Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը՝ կան տեսակետներ, որ բողոքի ակցիային մարդիկ չեն միանում հստակ օրակարագի բացակայության պատճառով, և հարցին՝ ձեր օրակարգը ո՞րն է, նա պատասխանեց․ «Մեր օրակարգն է ֆիքսել, որ Արցախի պետականությունը, մեր հայրենակիցների՝ Արցախի իրենց պատմական հողերում ապրելու և արարարելու իրավունքը բացարձակ արժեք է։ Մենք այս գործընթացով ցանկանում ենք հասկանալ՝ մարդիկ կիսո՞ւմ են մեր գաղափարաները, կրո՞ւմ են այդ արժեքները, թե՞ ոչ»։
Նրա խոսքով՝ այսօր Արցախը վտանգի մեջ է այն ուժերի կողմից, ովքեր չեն սպասարկում Հայաստանի ու Արցախի կենսական շահերը։
Մանրաասները՝ տեսանյութում։