Ամառվա հանգստյան ամիսներին ՀՀ անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ, առավոտյան 10.00-ից մինչև 17.00։