Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր, ապրիլի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 25-ի ցերեկը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։