Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը, հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը, թողել են նաև գրառում։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։