Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն ամենայն խստությամբ»,- ասված է ՀՀ վարչապետի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 2 քաղաքացիներ վիրավորվել են: Երեկվանից Իջևանում է գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:
Ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այժմ ճանապարհը բաց է, ըստ ցուցարարների՝ Տավուշի մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջը՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը գինը իջեցնել 6000-ի