Երևանում ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ապրիլի 25-ի գիշերը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։