• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Սեպտեմբեր 2023 02:19
  • 387.5
  • 412.18
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը. Գարեգին Բ

Հասարակություն,
24 Ապրիլ 2022 11:32
ShareShareShare
Наш Telegram
Նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը. Գարեգին Բ
telegram

Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Այս մասին գրում է հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:

«Նրանք զոհ գնացին օսմանյան իշխանությունների ցեղասպան ծրագրին իրենց հայրենի բնակավայրերում և գաղթի ճանապարհներին՝ մարտիրոսությամբ վկայելով հավատարմությունը նախնյաց հավատին, դավանած արժեքներին և ազատ ու անկախ կյանքի տեսիլքին։

Եղեռնահար ու հայրենազրկված մեր ժողովուրդը, առ Աստված ապավինությամբ, կամք և ուժ գտավ՝ վերընձյուղելու իր անկախ պետականությունը պատմական հայրենիքի արևելյան փոքր հատվածում և շեն ու բարօր կյանք կերտելու իր զավակներին ապաստան տված աշխարհի տարբեր երկրներում։

Ցեղասպանությունից մեկ դար անց՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնավորի՝ Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։ Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։

Այլև նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործություն տեղ չգտնի մարդկության կյանքում, և արդարություն իրականացվի ցեղասպանության զոհերի և ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ։ Պետական և ազգային-եկեղեցական կառույցների, ամենքիս հանձնառությունը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի՝ ի խնդիր ազգիս արժանապատիվ և լուսավոր կյանքի ու գալիքի։

Մեր աղոթքն է, որ հարուցյալ Տերը, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովություն ու բարօրություն՝ Հայաստան և Արցախ մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող Բարձրյալի ողորմությունը, օրհնությունն ու խնամքը հովանի լինեն ամենքիս, այսօր և միշտ. ամեն»,- ասված է ուղերձում:

telegram
Tags: Գարեգին ԲՀայոց կաթողիկոսի ուղերձՀայոց ցեղասպանության 107-րդ տարելից

Առնչվող Նորություններ

Հրապարակվել են պայթյունից տուժած արցախցիների տվյալները  (լուսանկարներ)

Հրապարակվել են պայթյունից տուժած արցախցիների տվյալները (լուսանկարներ)

26 Սեպտեմբեր 2023 21:49

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը հրապարակել է Այրվածքաբանականում բուժում ստացող արցախցիների տվյալները։ «Այս պահին Այրվածքաբանականում բուժում ստացող վիրավորների ցուցակը։ Հրապարակում եմ, քանի...

Անահիտ Ավանեսյանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության մասին (ուղիղ)

Անահիտ Ավանեսյանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության մասին (ուղիղ)

26 Սեպտեմբեր 2023 20:06

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացնում Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունների մասին։ ՀՀ փոխվարչապետ, կառավարության հումանիտար կենտրոնի համակարգող...

Կառավարության ղեկավարը ԱԺ պատգամավորներին վերաբերում է որպես իր աշխատողների. Թաթոյան

Ադրբեջանի զինծառայողներն Արցախում սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա. Թաթոյան

26 Սեպտեմբեր 2023 17:42

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները, որոնց համաձայն՝ Արցախում 18 քաղաքացիական անձ է սպանվել ռազմական վերջին...

Հայաստան մուտք գործած արցախցիների թիվը հասել է 19 հազարի

Հայաստան մուտք գործած արցախցիների թիվը հասել է 19 հազարի

26 Սեպտեմբեր 2023 17:18

19 հազար բռնի տեղահանված քաղաքացի է ​​Լեռնային Ղարաբաղից Կոռնիձորով մուտք է գործել Հայաստան, ուղիղ հեռարձակմամբ ասել է Հայաստանի փոխվարչապետ, Կառավարության...

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը (ուղիղ)

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը (ուղիղ)

26 Սեպտեմբեր 2023 16:15

Գորիսի և Կոռնիձորի բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախից տեղահանված 725 մարդու

Գորիսի և Կոռնիձորի բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախից տեղահանված 725 մարդու

26 Սեպտեմբեր 2023 14:59

Սյունիքի մարզի Գորիս և Կոռնիձոր հումանիտար կայաններում երկու օրվա ընթացքում բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 725 մարդկանց, հայտնում...

Ավելին
  • Լուրեր
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով  ազատ տարանցման կարևորությունը

Բլինքենն Ալիևին պատմել է ԼՂ հումանիտար օգնության անհրաժեշտության մասին

27 Սեպտեմբեր 2023 00:49
Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ ԱՀ ՄԻՊ

Արցախում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 68 անձ․ Արցախի ՄԻՊ

26 Սեպտեմբեր 2023 23:35
ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 125 աճյուն․ Անահիտ Ավանեսյան

ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 125 աճյուն․ Անահիտ Ավանեսյան

26 Սեպտեմբեր 2023 22:02
Հրապարակվել են պայթյունից տուժած արցախցիների տվյալները  (լուսանկարներ)

Հրապարակվել են պայթյունից տուժած արցախցիների տվյալները (լուսանկարներ)

26 Սեպտեմբեր 2023 21:49
Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում սեփական տրանսպորտային միջոցներով չմեկնել ՀՀ

Ժամը 20:00 դրությամբ՝ ԼՂ-ից ՀՀ է մուտք գործել բռնի տեղահանված 28․120 անձ

26 Սեպտեմբեր 2023 21:40
Արդեն 23 բուժառու գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախից տեղափոխված վիրավորների մասին

26 Սեպտեմբեր 2023 21:05
ԼՂ-ից բռնի տեղահանվել է 20․270 քաղաքացի, լուծվել է 2․850 անձի կեցության խնդիր․ Նազելի Բաղդասարյան

ԼՂ-ից բռնի տեղահանվել է 20․270 քաղաքացի, լուծվել է 2․850 անձի կեցության խնդիր․ Նազելի Բաղդասարյան

26 Սեպտեմբեր 2023 20:49
Անահիտ Ավանեսյանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության մասին (ուղիղ)

Անահիտ Ավանեսյանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության մասին (ուղիղ)

26 Սեպտեմբեր 2023 20:06
Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

26 Սեպտեմբեր 2023 19:33
ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կոչ է անում միջազգային դիտորդներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կոչ է անում միջազգային դիտորդներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ

26 Սեպտեմբեր 2023 18:25
Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով  ազատ տարանցման կարևորությունը
Տարածաշրջան

Բլինքենն Ալիևին պատմել է ԼՂ հումանիտար օգնության անհրաժեշտության մասին

27 Սեպտեմբեր 2023 00:49

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքն ապահովելու...

Կարդալ
Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը․ ԱՀ ՄԻՊ
Արցախ

Արցախում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 68 անձ․ Արցախի ՄԻՊ

26 Սեպտեմբեր 2023 23:35

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ