Կիպրոսը վերահաստատում է իր հանձնառությունը՝ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հաստատման գործում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև։ Կիպրոսը վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու ճշմարտության ճանաչումը, արդարության վերականգնումն ու նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը»,- ասվում է «Twetter»-ում արված Կիպրոսի ԱԳՆ գրառման մեջ։