Երևանում այսօր գիշերը, ապրիլի 26-ին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ին՝ կեսօրից հետո, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 25-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում, 28-ին՝ կեսօրից հետո, 29-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։