Ոստիկանությունը կառավարության շենքի տարածքից բերման է ենթարկել իրազեկման ակցիայի երկու մասնակցի։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեցՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ ցուցարարները բերման են ենթարկվել վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արաք կատարելու մեջ։
Բանն այն է, որ իրազեկման երթից հետո նրանք գնացել են կառավարության շենք ու ցանկացել վարչապետ Փաշինյանին «նվեր» տալ առաջին անհրաժեշտության իրեր, որոնք, իրենց խոսքով, «նրան պետք կգան բանտում»։