Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող 11 երիտասարդ է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ցուցարարները ոստիկանություն են տեղափոխվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժումն» ու «Կամք»-ն ակցիա էին կանզմակերպել։ Նրանք հակագազով ու ախտահանիչ նյութերով գնացել են կառավարության շենքի մոտ, որ «ախտահանեն շենքը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն ոստիկանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան կառավարության շենքին։