Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին։
Թուրքիայի քաղաքացի Շան Բինգյոլն Իզմիրի դատարան դատական հայց է ներկայացրել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» վերնագրով գրքի հեղինակի՝ Դենիս Դղայսբուշի և խմբագրի` Էմրե Աքարի դեմ:
Շան Բինգյոլը պնդել է, որ գրքում առկա են Հայոց ցեղասպանության մասին պնդումներ և Թուրքիայի ու նրա ազգային արժեքները նսեմացնող արտահայտություններ։