Սարդարապատից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման քայլերթերի 4֊րդ ուղղությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։
Քայլերթի մեկնարկին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելույթով դիմելով ժողովրդին՝ մասնավորապես ասել է․ «Սարդարապատի այս սրբավայրից դիմում ենք մեր հայրենկիցներին՝ ոտքի, հանուն Հայրենիքի, հանուն փրկության, հանուն արժանապատվության։ Այս զանգերը, որ կախված են Սարդարապատում, խորհուրդ ունեն։ Նրանք, ինչպես 1918-ին, Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիներինը, վտանգի պահին կոչնակ են դառնում, ահազանգ են հնչեցնում, զորաշարժի ու ոտքի ելնելու կոչ են անում։ Այդ պահն է այսօր, այդպես է հիմա։
Դիմում ենք բոլորին՝ արմավիրցուն, էջմիածինցուն, սարդարապատցուն, մեծամորցուն։ Ձեզնից շատերի պապերը տեսել են հայրենի հողի, շենի, տան ու հատկապես՝ գերդաստանների կորուստը։ Տեսել են երկրի հայաթափում, հողի թրքացում։ Հիմա առնվազն մեր պապերի հիշատակի ու ապագա սերունդների համար թույլ չտանք դրա կրկնությունը՝ Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը»։
Հիշեցնենք, ընդդիմությունն այսօր օրերին իրազեկման երթեր է անցկացնում Երևանի տարբեր համայնքներից, իսկ մայիսի 1-ին սպասվում է մեծ հանրահավաք։
«Դիմադրություն» շարժումը Հայաստանի տարբեր մարզերից քայլերթ է սկսել և մասիսի 1-ին միանալու է հանրահավաքին։