Այս օրերին Երևանի տարբեր հատվածներում ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն անհնազանդության գործողություններ են անում՝ փակելվ ճանապարհներ։ Այսօր ՀՀԿ երիտթևի ակցիան «STOP NIKOL» կարգախոսն է կրում։
Նրանք «Նիկոլ դավաճան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով Աբովյան փողոցից քայլերթով շարժվեցին Կառավարության շենքի մոտ։
Ակցիայի մասնակիցները նստել են ճանապարհին՝ փակելով Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության Հրապարակ հատվածը, ապա Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան խաչմերուկը։
Հիշեցնենք, որ «Դիմադրության շարժումը» և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցներն իրազեկման երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում։
Այս օրերին նաև ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնում։